Ոստիակններին հաջողվել է վնասազերծել որպես ջրմուղի աշխատակից ներկայացող գողին

Ոստիակններին հաջողվել է վնասազերծել որպես ջրմուղի աշխատակից ներկայացող գողին

PanARMENIAN.Net - Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքումչի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---