Բակո Սահակյան. Արցախի չճանաչված լինելը չի խանգարում նրա տնտեսության զարգացման տեմպերին

Բակո Սահակյան. Արցախի չճանաչված լինելը չի խանգարում նրա տնտեսության զարգացման տեմպերին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության չճանաչված լինելն ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական հետևանքներ: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում:

«Բացասական հետևանքներն այն են, որ երկիրը զրկված է տարբեր միջազգային կառույցներից ու կազմակերպություններից օգնություն ստանալու հնարավորությունից: Դա, անշուշտ, ազդում է տնտեսության վրա: Սակայն, մյուս կողմից, այս իրավիճակում մենք շեշտը դնում ենք սեփական ուժերի և եղած ռեսուրսների ու հնարավորությունների ռացիոնալ օգտագործման վրա»«-ասել է ԼՂՀ նախագահը՝ հավելելով, որ դրա արդյունքում երկիրը բարձր կենսունակություն է ձեռք բերել:

Ըստ Սահակյանի, դրա վառ ապացույցն է, օրինակ, Արցախի տնտեսության աճի բարձր տեմպերը: Ըստ նախագահի, Արցախը տնտեսական զարգացման առումով զգալիորեն գերազացնում է շատ պետությունների, այդ թվում նաև Ադրբեջանին:

«2009 թվականին, անկախ միջազգային ճգնաժամից, ՀՆԱ-ի աճը կազմեց 13 տոկոս: 2010թ. աճը շարունակվեց և կազմեց 9,1 տոկոս»,-ասել է Բակո Սահակյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---