Երիտասարդ ամուսնական զույգի հրավերով Երևան է ժամանել Ավստրալիայի լավագույն հարսանեկան լուսանկարիչը

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ ավստրալահայ հռչակավոր լուսանկարիչ Երվանդ Զանազանյանի հանդիպումը հայ լուսանկարիչների և պարզապես լուսանկարների սիրահարների հետ: Զանազանյանը ներկաներին պատմեց իր կյանքի դժվարին ուղու մասին Ավստրալիայում:

Նա ծնվել է Եթովպիայում, և թագավորական լուսանկարիչ Հակոբ Զանազանյանի որդին է: Եթովպիայի կայսեր կողմից 11 տարեկանում արժանացել է «Քաջալերման շքանշանի» : Սակայն 1974թ-ին Եթովպիայի հեղափոխությունից հետո տեղի հայ համայնքը ցրվում է, և Զանազանյանը հայտնվում է Ավստրալիայում: Նա 7 տարի 300 դոլարով հարսանեկան արարողություններ է լուսանկարել, մինչդեռ 3500 դոլարից պակաս գին Մելբուրն քաղաքում չկար: Այժմ նրա մեկ ծառայությունը կազմում է 20.000-300.000 դոլար: Նա Հայաստան է եկել հայ երիտասարդ զույգի հրավերով, նրանց հարսանեկան արարողությունը լուսանկարելու համար, սակայն պահանջել է միայն ավիատոմսի գումարը:

Նրան շնորհվել է «Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների, հասարակության մեջ խոշոր ներդրումներ ունենալու և հարսանեկան լուսանկարչության ոլորտում նոր հորիզոններ ներկայացնելու համար» պարգև` ԱՄՆ-ի Հարսանեկան և Դիմանկարների լուսանկարիչներ միջազգային կազմակերպության WPPI կողմից:

2007- 2010 թվականներին Զանազանյանը դարձել է Ավստրալիայի թիվ մեկ հարսանեկան լուսանկարիչը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---