Արցախի նախագահ. Հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռանկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը

Արցախի նախագահ. Հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռանկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կողմը երբեք չի բացառում մարտական գործողությունների վերսկսման սցենարը, հատկապես Ադրբեջանի ահագնացող ռազմաշունչ հռետորաբանության ու հակահայկական քարոզչության ֆոնի վրա: Այդ մասին «Վոեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Սակայն, լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն իրոք փոքր է: Պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով և հազիվ թե միջազգային հանրությունը, մասնավորապես միջնորդ երկրները, շահագրգռված լինեն նրանում, որ այնպիսի կարևոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, լինի անկանխատեսելի ու անկայուն»,-ասել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահը հայտարարեց նաև, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի մարտունակության բարձր մակարդակ և Արցախի զինված ուժերն ի վիճակի են դիմակայել Ադրբեջանի հնարավոր ագրեսիային: «Այնուամենայնիվ, հակամարտության ուժային լուծման տարբերակն անհեռնկարային է՝ դա ցույց տվեց նախորդ պատերազմը: Վերապրելով պատերազմը, մենք ավելի ենք գնահատում խաղաղությունը»,-ասել է Արցախի նախագահը:

14  Արցախ. Ազատագրված տարածքներ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---