Վերահսկիչ պալատը ձեռնամուխ է եղել ստուգումներին Հայաստանի Գեղարքունիքի մարզում

Վերահսկիչ պալատը ձեռնամուխ է եղել ստուգումներին Հայաստանի Գեղարքունիքի մարզում

PanARMENIAN.Net - Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Գեղարքունիքի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության: ՎՊ նախագահը նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը 2011 թ. հունիսի 13-ից մարզում կիրականացնի ստուգումներ:

Ինչպես նշվում է ՎՊ լրատվական ծառայության մամլո հաղորդագրության մեջ, Իշխան Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման և դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաև` համայնքների մշակութային, կրթական և առողջապահական կենտրոններում: Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաև մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի նաև մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ:

ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ այս ստուգումները չեն ներառի մարզի սոցիալական ոլորտը, քանի որ ողջ հանրապետությունում ոլորտը վերահսկվում են ՎՊ հատուկ հանձնաժողովների կողմից: Այս պահին ստուգումներ են ընթանում Երևանում և Արարատի մարզում, մինչև տարեվերջ կստուգվի նաև Գեղարքունիքի մարզը: Ի.Զաքարյանը ևս մեկ անգամ հայտնել է, որ հանրապետության նախագահի հրամանով մինչև 2011-ի ավարտը սոցիալական ոլորտը պետք է ստուգվի ամբողջությամբ: Իշխան Զաքարյանը շեշտել է, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օերնքի համաձայն, մինչև ստուգումները պալատի համապատասխան վարչությունները դիմել և ստացել են մարզի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, դրանց հիման վրա գնահատվել են ռիսկերը ուստի ստուգումները կանցկացվեն հենց ռիսկային համարվող տարածքներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---