ՀՀ վարչապետը BBC-ին. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ

ՀՀ վարչապետը BBC-ին. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ: Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերները ևս այնպիսի եզրահանգման գան, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը նոնսենս է»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի գործել 2009թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների շրջանակներում, որոնց համաձայն երկու երկրները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեին:

2009թ. Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը, քանի որ Թուրքիան սկսեց որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ քաշել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---