Հակահայկական ակցիա Փարիզի լուսանկարչական ցուցահանդեսում կամ ինչպես խաբել աշխարհին![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անցկացվող գիտաժողովների շրջանակներում բացվել է «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ցուցահանդեսի բացման օրն այցելուներին տհաճ անակնկալ էր սպասում: «Ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են գտնվել Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, հյուրերը տեսել են, որ յուրաքանչյուր խաչքարի տեղանուններով վահանակներն առանց բացատարությունների հանվել են կազմակերպիչների կողմից: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը»,- հաղորդում է Էքյանը: Ֆրանսիացի լրագրողի նախաձեռնությամբ այս միջադեպի առնչությամբ Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայկական կազմակերպությունները բողոք են հայտնել հայկական մշակութային ժառանգությունն ուրանալու փորձերի դեմ: Ադրբեջանի բողոքներին հակառակ, 2010 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը որոշեց «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունը` իր Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |