«Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակը դատապարտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «քաղաքակիրթ վանդալիզմը»

PanARMENIAN.Net - «Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակը վրդովմունք է հայտնել հայկական խաչքարերի գտնվելու վայրը մատնանշող վահանակների հեռացման կապակցությամբ: Ինչպես ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «քաղաքակիրթ վանդալիզմը», որը համատեղելի չէ նրա առաքելության հետ, բողոք է առաջացրել Ֆրանսիայի հայ համայնքում: Նշվում է նաև, որ նման անընդունելի վարքը համապատասխան արձագանք կստանա համայնքի կողմից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց ադրբեջանա-թուրքական միջամտությունը պետական մակարդակով: «Ենթարկվելով քաղաքական ճնշման` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապականեց իր անունը»,- նշվում է «Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակի հայտարարության մեջ:

Հունիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում անցկացվող գիտաժողովների շրջանակներում Փարիզում բացվել է «Խաչքարերի արվեստ»լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ցուցահանդեսի բացման օրն այցելուներին տհաճ անակնկալ էր սպասում: Ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են գտնվել Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, հյուրերը տեսել են, որ յուրաքանչյուր խաչքարի տեղանուններով վահանակներն առանց բացատրությունների հանվել են կազմակերպիչների կողմից: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը: Հանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, որն ամրացված է եղել Հայաստանի դրոշի կողքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---