Երևանի Հանրապետության հրապարակում անցնում է կառավարությանն ուղղված գնաճը զսպելու կոչով ակցիան

Երևանի Հանրապետության հրապարակում անցնում է կառավարությանն ուղղված գնաճը զսպելու կոչով ակցիան

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում ստորագրահավաք է սկսվել Հայաստանում առկա գնաճի դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչն Oxfam միջազգային կազմակերպությունն է Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որոնք վաղ առավոտից էկոնոմիկայի նախարարության առջև հատուկ ուղերձներ էին բաժանում ՏՄՊՊՀ անդամներին:

Կազմակերպիչները կոչ են անում Հայաստանի պետական մարմիններին ներդրումներ կատարել փոքր գյուղացիական տնտեսություններում ու գյուղկոոպերացիայի ոլորտում, ինչպես նաև վերահսկել ներկրվող սնդդամթերքի գները, միաժամանակ խթանելով տեղական արտադրությունը: Անցորդներին առաջարկելով դնել իրենց ստորագրությունը, ակցիայի կազմակերպիչները նախապես հարցնում են. «Ի՞նչ ե ք կարծում, կա արդյոք գնաճ Հայաստանում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---