«Գանձասարը» 26 միավորով Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն է![]() 20 հունիսի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին և 19-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրը: Այս տուրը հարուստ չէր գոլերով: Իջևանում Գյումրու «Շիրակն» ընդունեց «Բանանցին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 2010 թվականի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» նվազագույն հաշվով կարողացավ հաղթել «Արարատին»: 11-մետրանոց հարվածով գոլն իրացրեց Էդգար Մանուչարյանը: «Միկան»` նոր գլխավոր մարզիչ Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ 2:1 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Կապանում «Գանձասարն» ու «Իմպուլսը» ոչ ոքի խաղացին` 0:0: Այս տուրից հետո մրցաշարի առաջատարը «Գանձասարն» է 26 միավորով: «Փյունիկը», որը 24 միավոր ունի, երկրորդ տեղում է: Նույնքան միավոր է վաստակել նաև «Ուլիսը»` զբաղեցնելով 3-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |