ԵԽԽՎ նախագահը հույս ունի, որ Կազանում Սարգսյանն ու Ալիևը, այնուամենայնիվ, համաձայնագիր կստորագրեն![]() 20 հունիսի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն հույս ունի, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի: «Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունիսի 24-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախագահելու է այդ հանդիպմանը: Ոչ ոք չի կարող ուրախանալ հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չստորագրվելու դեպքում»,- Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում ասել է Չավուշօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն: Կրեմլն արդեն հաստատել է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը Կազանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |