Երևանի կենտրոնում կտեղադրվի Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը

Երևանի կենտրոնում կտեղադրվի Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը

PanARMENIAN.Net - Երևանում կտեղադրվի մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը: Հուշարձանը տեղադրելու որոշումն ընդունվել է Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Հանձնաժողովը հավանության արժանացրեց մեծ մարդասերի հուշարձանը Երևանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը և ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվեց հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեն մինչև օգոստոսի 1-ը:

Հանձնաժողովը կդիմի նաև Երևանի քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդին` հուշարձանի նախագծի ընտրության հարցում որոշում կայացնելու համար:

Հուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացված գումարները ևս կփոխանցվեն Երևանի քաղաքապետարանին` արձանը պատվիրելու և տարածքը բարեկարգելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---