22 հունիսի 2011 - 22:09 AMT
Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը խնդրի լուծում չէ, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարը

Եվրամիությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման կողմից` ընդգծելով, որ իրերի ընթացիկ դրության պահպանումը «խնդրի լուծում չէ»: Այդ մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ամփոփմանը հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Հունիսի 25-ին Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, քանի որ չի բացառվում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը: