ԵՄ նախագահ. Հիմա ղարաբաղյան հիմնարար սկզբունքների համաձայնցման ճիշտ ժամանակն է

ԵՄ նախագահ. Հիմա ղարաբաղյան հիմնարար սկզբունքների համաձայնցման ճիշտ ժամանակն է

PanARMENIAN.Net - Եվրամիությունը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը:

«Այժմ ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու ճիշտ ժամանակն է: Դա հնարավորություն կտա մոտ ապագայում բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ»,-ասել է վան Ռոմպեյը:

Եվրամիության ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին հակամարտության խաղաղ կարգավորման գործում ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիմնա վրա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---