Երուսաղեմի համալսարանի պրոֆեսորը հայ երաժիշտներին կծանոթացնի «Ալեքսանդր» ինքնատիրապետման տեխնիկայի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և հունիսի 29 Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դահլիճներից մեկում Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Սիլվիա Բաումանը կներկայացնի «Ալեքսանդր» տեխնիկայի ուսուցումը Հայաստանում:

«Ալեքսանդր» տեխնիկան օգնում է մարդուն զարգացնելու մտքի և ֆիզիկական շարժումների նուրբ կարգավորումը, դարձնում վերահսկելի և կառավարելի դիրքի և շարժման վտանգավոր պահերը:

Այն օգնում է կատարողիին հաղթահարել հուզմումքը և ազատվել ավելորդ լարվածությունից, բարելավելու ֆիզիկական շարժումները երաժիշտ- կատարողներին նվագելիս, երգիչներին` երգելիս: Այն նպաստում է նաև երաժշտության որակի բարձրացմանը:

Ֆ.Մ.Ալեքսանդրը (1869-1955 թթ.) ավստրալիացի դերասան էր: Երբ հիվանդացել է խրոնիկ լարինգիտով, բժիշկները չեն կարողացել նրան ոչնչով օգնել: Նա սկսել է խոսելու և ավելի հեշտ շարժվելու նոր ուղիներ փնտրել: Ալեքսանդրը չի իմացել, որ իր խնդրի բուն պատճառը պարանոցի և մարմնի չափազանց ուժեղ լարվածությունն է: Աստիճանաբար նրա վիճակը այնքան է լավանում, որ ընկերներն ու որոշ բժիշկներ, ում նա դիմել էր ավելի վաղ, համոզում են իրենց էլ սովորեցնել այն ամենն, ինչ յուրացրել էր Ալեքսանդրը: Ավելի քան 50 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նա կատարելագործում է իր մեթոդները, ուսուցանելով և պատրաստելով ալեքսանդրյան տեխնիկայի ուսոցիչներ:

«Ալեքսանդր» տեխնիկայի կիրառման կարևորության մասին դրական են արտահայտվել հայտնի շատ երաժիշտներ. Փ. Մաքքարտնին, Սթինգը, Ջ.Բրիմը, Ս. Աշքենազին և դիրիժոր Ա. Բոլթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---