Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ Հայաստանի նախագահի ելույթը դրական արձագանքներ է ստացել

Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ Հայաստանի նախագահի ելույթը դրական արձագանքներ է ստացել

PanARMENIAN.Net - «Ստրասբուրգում անցկացված հանդիպումների ընթացքում ընդհանուր շեշտադրումները հետևյալն էին` ի՞նչ փուլում էինք մենք գտնվում 2008 թվականից մինչ այսօր, ինչպիսի՞ խնդիրներ էին դրված երկրի առջև որպես առաջնահերթ լուծման խնդիրներ, ի՞նչ է կատարված առ այսօր, և ի՞նչ ուղղությամբ ենք մենք շարժվում: Պետք է նշեմ, որ ժողովրդավարության տեսանկյունից կարևորագույն հարցերից մեկն ընտրական օրենսդրությունն է և դրա պատշաճ կիրառումը: Այս տեսանկյունից հանրապետության նախագահը ներկայացրեց իր դիրքորոշումը, որը շատ ոգևորությամբ ընդունվեց: Համառոտ ներկայացվեցին առ այսօր կատարված աշխատանքները: Ընդհանուր առմամբ գնահատականը շատ դրական էր, որը նաև Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները ներկայացրեցին: Նախագահը նաև ներկայացրեց, թե ինչպես է ինքը պատկերացնում հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման հետ կապված` մեր հիմնական դիրքորոշումը և այն մարտահրավերները, որ այսօր առկա են»,- լրագրողներին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով այն, թե ինչպիսի հարցեր են քննարկվել Ստրասբուրգում Հայաստանի նախագահի հանդիպումների ժամանակ:

«Մինչ նախագահի այցելությունը, ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կայացել էր Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ ելույթ էր ունեցել նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Նրա գնահատականներն ու շեշտադրումները համահո՞ւնչ էին նախագահի հետ հանդիպման ժամանակ արված շեշտադրումներին:

Սկզբունքորեն շեշտադրումները գրեթե նույնն էին, ինչ հնչեցին նախագահի հետ հանդիպման ժամանակ` ներկա փուլի գնահատականը դրական է: Խնդիրը, որն այս պահին շատ կարևորում է և հանրապետության նախագահը, և համազեկուցող պարոն Պրեսկոտը, դա մարտի 1-ի հետ կապված նախագահի հանձնարարականի պատշաճ կատարումն է և հնարավոր ուղիները, թե լրացուցիչ ինչ է անհրաժեշտ կատարել: Մասնավորապես ոստիկանության բարեփոխման հետ կապված մի շարք հարցադրումներ ներկայացվեցին և նախագահը նշեց, որ դրանք կլինեն իր ուշադրության ներքո»,- ասել է Հարությունյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ԵԽ պաշտոնյաներն ինչպես են գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, նա պատասխաբել է . «Դրական, որ շատ արդյունավետ է: Պարոն Պրեսկոտը նշեց, որ հայկական ժողովրդավարության առաջընթացը դա նաև Եվրոպայի խորհրդի հաջողությունն է, որովհետև, այնուամենայնիվ, կան բազմաթիվ երկրներ, որտեղ տեղաշարժեր գրեթե տեղի չեն ունենում:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է գնահատում նախագահի ելույթի արձագանքները, Դավիթ Հարությունյանն ասել է. «Արձագանքը շատ դրական է: Ես կարծում եմ` դա անմիջապես զգացվեց թե ելույթի ընթացքում, թե ելույթից հետո: Այն շատ դրական է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---