Թուրքական ընկերությունը փորձում է ուրիշի վրա բարդել Ստեփանակերտի օդանավակայանի հետ համագործակցությունը

Թուրքական ընկերությունը փորձում է ուրիշի վրա բարդել Ստեփանակերտի օդանավակայանի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Թուրքական «Demirçi makina» ընկերությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ սարքավորումներ է վաճառել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանի համար: «Մենք ոչինչ ուղղակիորեն չենք վաճառել Հայաստանին և չենք էլ կարող վաճառել, որովհետև ներկրման համար նախատեսված ապրանքն անհրաժեշտ է գրանցել պետական նախարարությունում, որը պատասխանատու է արտաքին առևտրի համար»,- ասել են Անկարայում ընկերության գլխավոր գրասենյակում: «Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով նախարարության կողմից թույլտվության տրամադրությունը մեզ անհնար է»,- հաղորդել են ընկերությունից:

«Demirçi makina» ընկերությունում գտնում են, որ այդ սարքավորումները Ղարաբաղին վաճառվել են երրորդ երկրի միջոցով. «Հնարավոր է, երկրներից ինչ-որ մեկը, որին մենք ապրանք ենք վաճառում, այն վերավաճառել է Հայաստանին: Նման մի դեպք էր պատահել նաև Իրանի հետ: Օրինակ, Դուբայում վաճառված հաստոցներն Իրան են ուղարկվել: Թեև փաստացիորեն մեր ընկերությունը չի կարող ուղղակիորեն համագործակցել Իրանի հետ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»:

Թուրքիայի արտաքին առևտրի գործերի պետնախարարությունում նույնպես հաղորդել են, որ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով այդ երկրի հետ ուղղակի առևտրի մասին խոսք չի կարող գնալ»: Թուրքիայի արտգործնախարարությունից հաղորդել են, որ նման տեղեկություններն «ուղղված են վնասելու երկու եղբայրական երկրների միջև հարաբերություններին», հաղորդում է ԱՊԱ-ն:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը մամուլին հղված հաղորդագրությամբ հաստատել էր Ստեփանակերտի օդանավակայանի համար «Demirçi makina» ընկերության թուրքական սարքավորումների ձեռքբերման փաստը: Ադբաշյանը նշել էր, որ իրենք թուրքական ընկերությունից մետաղական ցանցի պատրաստման հաստոց էին գնել օդանավակայանի պատնեշի համար, և ընդգծել, որ նմանատիպ ընկերությունների հաստոցների համեմատ սույն թուրքական ընկերության հաստոցը շատ ավելի էժան է:

28  Ստեփանակերտի օդանավակայան
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---