Արցախի ՊԲ-ն հերքել է 4 հայ զինծառայողների գերեվարվելու մասին լուրերը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, իրավիճակը փորձում են սրել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական որոշ անպատասխանատու լրատվամիջոցներ: Այս մասին նշվում է Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ: ՊԲ-ից նշում են, որ «մասնավորապես, ինտերնետային մի շարք կայքերում տարածվել է բացահայտ ապատեղեկատվություն, ըստ որի, իբր ՊԲ զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից»: «Փաստում ենք, որ նշված հաղորդագրությունը, ակնհայտ կեղծ և անհիմն հերյուրանք է:ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը և չեն ենթարկվում սադրանքների»,- ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |