Արցախի ՊԲ-ն հերքել է 4 հայ զինծառայողների գերեվարվելու մասին լուրերը

Արցախի ՊԲ-ն հերքել է 4 հայ զինծառայողների գերեվարվելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, իրավիճակը փորձում են սրել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական որոշ անպատասխանատու լրատվամիջոցներ: Այս մասին նշվում է Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:

ՊԲ-ից նշում են, որ «մասնավորապես, ինտերնետային մի շարք կայքերում տարածվել է բացահայտ ապատեղեկատվություն, ըստ որի, իբր ՊԲ զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից»:

«Փաստում ենք, որ նշված հաղորդագրությունը, ակնհայտ կեղծ և անհիմն հերյուրանք է:ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը և չեն ենթարկվում սադրանքների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---