Տիգրան Դավթյանը վստահ է, որ տնտեսական աճը Հայաստանում 2011թ. նախատեսվածից բարձր կլինի

Տիգրան Դավթյանը վստահ է, որ տնտեսական աճը Հայաստանում 2011թ. նախատեսվածից բարձր կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վստահ է, որ մինչև տարեվերջ տնտեսական աճը հանրապետությունում կպահպանվի պետբյուջեով նախատեսվածի սահմանում և նույնիսկ մի փոքր կգերազանցի նախանշված ցուցանիշը: «Թե որքանով աճն ավելի բարձր կլինի, կախված է մեր ջանքերից»,-ասել է նա հունիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ ձեռնպահ մնալով կոնկրետ թվեր հրապարակելուց:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ նախարարի, մինչև տարեվերջ այն կնվազի: Տիգրան Դավթյանը հավելել է, որ նման կանխատեսում է անում ոչ միայն Հայաստանի կառավարությունը:

2011թ. մայիսին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 9,9 տոկոս 2010թ. մայիսի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը մայիսին ընթացիկ տարվա ապրիլի համեմատ կազմել է 13,7 տոկոս:

Գնաճը 2011թ. մայիսին Հայաստանում կազմել է 9 տոկոս 2010թ. նույն շրջանի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, մայիսին սպառողական գներն ապրիլի համեմատ չեն փոխվել:

Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2011թ. համար նախատեսված է 4,6 տոկոսի սահմանում, իսկ գնաճը՝ 4 տոկոսի ((±1,5 տոկոս):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---