Դավիթ Նալբանդյանն Ուիմբլդոնի երկրորդ շրջանում հաղթել է Անդրեաս Հայդեր-Մաուերին

Դավիթ Նալբանդյանն Ուիմբլդոնի երկրորդ շրջանում հաղթել է Անդրեաս Հայդեր-Մաուերին

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը հաջող է անցկացրել նաև Ուիմբլոդնի մրցաշարում իր երկրորդ հանդիպումը՝ Անդրեաս Հայդեր-Մաուերի (Ավստրիա) հետ: Նալբանդյանը հաղթել է առաջին սեթում 6:3 հաշվով, բայց երկրորդ սեթում նույն հաշվով զիջել է Մաուերին: Վերջին երկու սեթերում պարտության է մատնել մրցակցին 6:4, 6:4 հաշվով:

Հաջորդ խաղում 28-րդ ռակետ Նալբանդյանը հանդիպելու է աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ: Նա երեք սեթերում 6:2, 6:3, 6:2 հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին:

Նալբանդյան-Ֆեդերեր հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, մինչ այդ թենիսիստները հանդիպել են 18 անգամ, և 10:8 հաշվով առաջատար է շվեյցարացին: Խոտածածկ կորտում դա լինելու է նրանց առաջին հանդիպումը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---