«ԱԼՌՈՍԱ» ռուսական ընկերությունն ընդլայնել է համագործակցությունը հայկական ընկերությունների հետ

PanARMENIAN.Net - «ԱԼՌՈՍԱ» ռուսաստանյան ընկերությունն ընդլայնել է համագործակցությունը հայկական ընկերությունների հետ՝ վերջերս համագործակցություն հաստատելով ևս չորս ընկերությունների հետ, հունիսի 24-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այսօրվա դրությամբ, նրա խոսքերով, «ԱԼՌՈՍԱ»-ն 10-12 ակտիվ գործընկեր ունի:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը հայկական ընկերություններին 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ մատակարարելու մասին ընկերության սահմանագիծը չէ, և այդ ծավալները կարող են ընդլայնվել հայկական ընկերությունների կողմից իրենց պարտավորությունները կատարելու դեպքում: Տիգրան Դավթյանը հավելել է նաև, որ բանակցություններ են ընթանում ակնագործական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու ուղղությամբ:

2011-ի առաջին կիսամյակի վերջին հայկական ձեռնարկությունները ներկրել են «ԱԼՌՈՍԱ»-ից ալմաստ 6.8 մլն դոլար արժողությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---