Կազանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Կազանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - Կազանում մեկնարկեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ընթացքում երեք պետությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Կազանում կայանալիք հանդիպման կապակցությամբ, որում ասվում է, որ այդ հանդիպումը կոչված է սահմանագծի դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Մենք ակնկալում ենք, որ Բաքուն ու Երևանը կառուցողական մոտեցում կցուցաբերեն մայիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից Դովիլում կատարված հայտարարության նկատմամբ, որով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին կոչ է արվում քաղաքական կամք դրսևորել և ավարտել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը Կազանի հանդիպման ժամանակ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---