Այս տարի «Հայփոստ»-ը 50 նորացված բաժանմունք է վերաբացելու

Այս տարի «Հայփոստ»-ը 50 նորացված բաժանմունք է վերաբացելու

PanARMENIAN.Net - «Հայփոստ»-ը հայտարարում է նորացված 50 բաժանմունքների վերաբացման «Հայփոստ –Մարաթոն – 2011» ծրագրի մեկնարկի մասին. մինչև տարեվերջ կվերաբացվեն 12 նորացված բաժանմունքներ Երևանում, 38-ը`մարզերում:

Ծրագիրը նախատեսում է բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով, որոնք կապահովեն նոր միջավայր հաճախորդների և աշխատակիցների համար: Բոլոր նորացված բաժանմունքներում ավանդական և ոչ ավանդական փոստային ծառայություններից բացի կտրամադրեն ֆինանսական և կոմերցիոն բազմաբնույթ ծառայություններ: Հաճախորդներին կառաջարկվեն նաև ինտերնետային կապ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:

Ծրագիրը կարևոր է հատկապես այն առումով, որ բոլոր վերաբացվող բաժանմունքներում նույն բարձրորակ ծառայությունները կմատուցվեն:

«Հայփոստ - Մարաթոն – 2011» ծրագրում ընդգրկված բաժանմունքների թիվն ըստ մարզերի հետևյալն է.

Երևան – 12, Արագածոտնի մարզ – 2, Արարատի մարզ – 4, Արմավիրի մարզ – 1, Գեղարքունիքի մարզ – 4, Լոռու մարզ – 5, Կոտայքի մարզ – 7, Շիրակի մարզ – 2, Սյունիքի մարզ – 6, Տավուշի մարզ – 3, Վայոց Ձորի մարզ - 4

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---