Հայաստանում ծնունդ առավ «Հայկական ազգային կինոակադեմիան»

Հայաստանում ծնունդ առավ «Հայկական ազգային կինոակադեմիան»

PanARMENIAN.Net - Օրերս հիմնադրվել է «Հայկական ազգային կինոակադեմիա» ՀԿ-ն, որը գլխավորում է կինոռեժիսոր Դավիթ Մուրադյանը: Այն համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, «Շարմ» ընկերության և այլ կազմակերպությունների հետ: Ըստ Մուրադյանի, ակադեմիան զբաղվելու է հիմնականում գիտական, հրատարակչական գործունեությամբ: Կինոակադեմիան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կստեղծի առաջին հայ կինոյի պատմության հանրագիտարանը:

Կինոակադեմիայի անդամ կարող են դառնալ կինոյի բնագավառում առնվազն 10 տարվա փորձ ունեցող, որոշակի հաջողությունների հասած կինոգործիչները: Ակադեմիային այժմ անդամակցում են դերասան Սոս Սարգսյանը, երգահան Տիգրան Մանսուրյանը, ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանը, Հարություն Խաչատրյանը և այլք:

Ակադեմիան կունենա նաև մրցանակ, որը կշնորհվի 2 տարին մեկ, քանի որ Հայաստանում տարեկան կտրվածքով կինո քիչ է նկարահանվում: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ-ին:

«Շարմ» ընկերությունը զբաղվելու է ակադեմիայի կազմակերպչական և պրոդյուսերական հարցերով:

Ցանկացած միջազգային մրցույթի ֆիլմ ներկայացնելու համար անհրաժեշտ է տեղի կինոակադեմիայի որոշումը և երաշխավորագիրը: Մինչ այս, Հայաստանից արտասահմանյան փառատոններ ֆիլմ ներկայացնելու համար հեղինակները երաշխավորագրեր էին ստանում կառավարությունից կամ մշակույթի նախարարությունից:

4  27.06.11 - «Հայկական ազգային կինոակադեմիայի» հիմնադրման առաջին մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---