Փոխվարչապետը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկել է ապակենտրոնացման հարցեր

Փոխվարչապետը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկել է ապակենտրոնացման հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության պետական խորհրդի նախագահ Մուհամեդշին Ֆարիդին և Ուկրաինայի Զապարոժիեի մարզային խորհրդի նախագահ Մատվիենկո Պավլոյին:

Հյուրերը Հայաստանում են` մասնակցելու հունիսի 29-ին Երևանում կայանալիք Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստին: Կողմերը քննարկեցին հանձնաժողովի նիստին, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով կոնգրեսի հանձնաժողովի արտագնա նիստին, ինչպես նաև դրա շրջանակում միգրացիոն խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի անցկացմանը, նշվեց, որ դա 15-ամյա ՏԻՄ համակարգի կարևորությունն ընդգծելու հերթական քայլն է, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ա. Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս միջտարածաշրջանային կապերի հաստատմանը` օգտագործելով ԵԽ համապատասխան կառույցների հնարավորությունները: Նա կարևորել է, որ թե ԵԽ, թե ԱՊՀ կառույցներն ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման լավ հարթակներ են ստեղծում:

Ապակենտրոնացված մակարդակով համագործակցության լավ հնարավորություններ են ստեղծվել նաև եվրոպական երկրների հետ: Մասնավորապես` Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տարծաշրջանային ասամբլեային թույլ է տալիս փոխշահավետ հարաբերություններ հաստատել նաև կառույցի անդամ երկրների տարածաշրջանների հետ:

Կողմերն ընդգծեցին նաև, որ նման կապերի խորացմանը կարող է նպաստել աշխատանքը ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության խորհրդում, հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---