29 հունիսի 2011 - 18:29 AMT
ԱՄՆ-ում լույս է տեսել Նոր Ջուղայի հայ վաճառականների գլոբալ առևտրային ցանցի մասին գիրքը

ԱՄՆ-ում լույս է տեսել Սեպուհ Ասլանյանի «Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով. Նոր Ջուղայի հայ վաճառականների գլոբալ առևտրային ցանց» գիրքը: Ինչպես ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչության կայքում, գիրքը հիմնված է բազմաթիվ հին փաստաթղթերի, այդ թվում 300 տարվա վաղեմության նամակագրության վրա: Գիրքը հետազոտում է համաշխարհային առևտրային ցանցի առաջացումն ու զարգացումը, որը ղեկավարում էին մետաքսի վաճառքով զբաղվող Պարսկական կայսրության հայ վաճառականները:

Հիմնավորվելով Նոր Ջուղայում, Սպահանում՝ հայ առևտրականները աշխատել են Լոնդոնում, Ամստերդամում, Մանիլայում և Ակապուլկոյում: «Նոր Ջուղայի հայերը Եվրասիայի միակ համայնքն էին, որոնք ի վիճակի էին միաժամանակ աշխատել ու հաջողությամբ համագործակցել այդ դարաշրջանի բոլոր կայսրությունների հետ»,-ասվում է գրքի գրախոսականում: