Հայաստանի և Արցախի ԴԱՀԿ ծառայությունների միջև իրավական օգնության մասին հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Արցախի ԴԱՀԿ ծառայությունների միջև իրավական օգնության մասին հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարության (ԱՆ) Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) և ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունների ղեկավարների միջև հունիսի 29-ին Ստեփանակերտում ստորագրվեց «Փոխադարձ իրավական օգնության մասին» հուշագիր։ Մինչ հուշագրի ստորագրումը ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը նշեց, որ դեռևս 2010թ. մարտի 26-ին երկու ծառայությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, համաձայն որի մշակվել և հաստատվել է 2010-2011թթ. համագործակցության ծրագիրը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն իր հերթին գոհունակություն հայտնեց արցախյան գործընկեր կառույցի հետ տարեցտարի համագործակցության ամրապնդման առթիվ և անդրադառնալով երկու կառույցների միջև փոխադարձ իրավական օգնության մասին հուշագրի ստորագրման փաստին` նշեց, որ «մեզ համար ուրախալի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն իր դրական արդյունքն է տվել ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ-ում»:

Նույն օրը հայաստանյան պատվիրակությունը` Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերում, հանդիպումներ ունեցել սպայակազմի և զինվորների հետ և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից զորամասերին է նվիրել համակարգչային և կենցաղային տեխնիկա։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---