Կառավարությունը կրկնապատկել է աշխարհի առաջատար բուհեր ընդունված ուսանողների ֆինանսավորումը

Կառավարությունը կրկնապատկել է աշխարհի առաջատար բուհեր ընդունված ուսանողների ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Վերջին տարվա ընթացքում կտրուկ ավելացել է աշխարհի լավագույն բուհեր ընդունվողների քանակը: Ի գիտություն ընդունելով այս փաստը` Հայաստանի կառավարությունը «Լինսի» հիմնադրամի հետ համատեղ 2010 թվականի համեմատ կրկնապատկել է նրանց ֆինանսավորումը: Այդ մասին Հայաստանի Վայոց Ձորի մարզում կայացած արտագնա նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ ցուցանիշը երկու տարվա ընթացքում քառապատկվելու է։ «Երիտասարդության շրջանում այդ առումով մրցակցություն է նկատվում, ավելին` աշխարհի լավագույն բուհերն ընդունվել ցանկացողների քանակը նույնպես ավելացել է», - նշել է վարչապետը:

Հայաստանի կառավարությունը հունիսի 30-ին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել հինգ անձի, որոնցից երկուսն ընդունվել են արտասահմանյան հեղինակավոր բուհեր։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---