Հայաստանը և Ուկրաինան փոփոխություններ են կատարել օդային հաղորդակցության մասին համաձայնագրում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Կիև կատարած այցի շրջանակներում կայացավ հայ-ուկրաինական փաստաթղթերի ստորագրման արարողություն` երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ: Մասնավորապես, արձանագրություն ստորագրվեց Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին 1995թ. Համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին:

Բացի դրանից, Ուկրաինայի նախարարների կաբինետի և Հայաստանի կառավարության միջև համաձայնագիր կնքվեց պետությունների տարածքում անօրինական կերպով գտնվող անձանց ընդունման և փոխանցման մասին:

Ստորագրվեց նաև համագործակցության մասին համաձայնագիր Հայաստանի և Ուկրաինայի ֆինանսների նախարարությունների միջև, հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---