ԱՄՆ-ը կտրուկ քննադատել է սիրիական իշխանություններին և բարեփոխումներ պահանջել

ԱՄՆ-ը կտրուկ քննադատել է սիրիական իշխանություններին և բարեփոխումներ պահանջել

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները բոլոր չափերն անցնում են և մոտ ապագայում ստիպված կլինեն բախվել արդեն լավ կազմակերպված ընդդիմության հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Այդ ամենը տեղի կունենա, եթե Սիրիան հրաժարվի բարեփոխումներ իրականացնել»,- ավելացրել է Քլինթոնը:

Ելույթ ունենալով մամլո ասուլիսում` ԱՄՆ Պետքարտուղարը նաև ասել է, որ ինքը «հիասթափված է վերջին օրերին բռնության նոր պոռթկումների մասին հաղորդագրություններից», և որ «Դամասկոսում մեկ ընդդիմադիր հանրահավաք անցկացնելու համար Սիրիայի կառավարության թույլտվությունը բավական չէ», հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---