«Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի ավելի քան 5000 ակտիվիստներ իշխանությանը հասարակական երկխոսության կոչ են անում 2 հուլիսի 2011 - 13:25 AMT PanARMENIAN.Net - «Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» շարժման ակտիվիստներն իշխանությանը կոչ են անում երկխոսության գնալ հասարակական շահերի պաշտպանության նպատակով: Հուլիսի 1-ից մետրոյի ուղետոմսի արժեքը կրկնակի թանկացնելու մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումից հետո հունիսի 29-ին Facebook սոցիալական ցանցում ստեղծված խմբի ակտիվիստները բաց նամակ հղեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով քննարկել մետրոյի սակագնի առնչությամբ քաղաքապետի որոշումը, քանի որ այդ տրանսպորտային միջոցը ոչ թե մասնավոր է, այլ հասարակական: Այդ մասին հուլիսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է խմբի ակտիվիստներից Արման Գևորգյանը: «Facebook խմբի ստեղծումից հետո մենք հասկացանք, որ մենակ չենք, քանի որ 2-3 օրվա ընթացքում մեզ 3000 մարդ միացավ»,- նշել է նա: Ավելին, ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին քաղաքապետարանի շենքի դիմաց: Արման Գևորգյանն ասել է, որ ակտիվիստները սպասում են նախագահի վարչակազմի պատասխանին, քանի որ, օրենքի համաձայն, նրանք իրավունք ունեն պատասխանելու 30 օրվա ընթացքում: Քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ մասնակից Իրինա Դավթյանն իր հերթին ավելացրել է, որ նամակում նաև ֆինանսատնտեսական և տեխնիկական անկախ աուդիտ, ինչպես նաև վերջին հինգ տարվա գործունեության հաշվետվություն տրամադրելու պահանջ կա: Նրա խոսքով, պետությունն ամեն տարի մետրոն սուբսիդավորում է ավելի քան 1 մլն դրամով, եթե հաշվի առնենք նաև ժետոնների վաճառքից ստացված գումարը` օրական մոտ 2 մլն դրամ (օրական 40 000 ուղևոր, մեկ ժետոնը` 50 դրամ), իսկ տարեկան այդ թիվը կազմում է շուրջ 730 մլն դրամ, ինչպես նաև մետրոն միջոցներ է ստանում տարածքի վարձակալությունից և գովազդային վահանակներից, այդ ողջ գումարով կարելի է ապահովել մետրոյի շահագործման ծախսերը և չբարձրացնել ուղետոմսի գինը: «Մետրոն պետք է թափանցիկ աշխատի, իսկ քաղաքացիները պետք է իմանան, թե որտեղ են օգտագործվում միջոցները, հակառակ դեպքում մենատիրության տպավորություն է ստեղծվում»,- ընդգծել է նա: Իրինա Դավթյանը նշել է, որ «Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի ակտիվիստների գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի համատեղ ուժերով գտնվեն այդ տրանսպորտային միջոցի սակագնի բարձրացման խնդրի այլընտրանքային լուծումներ: Ներկա պահին Facebook-ում «Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» խմբին 5307 մարդ է միացել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |