Հասարակական կազմակերպության ղեկավարը չի բացառում երևանյան մետրոյի սակագնի էլ ավելի բարձրացումը 2 հուլիսի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տրանսպորտի ոլորտն արդեն երկար տարիներ չի զարգանում, հուլիսի 2-ին Երևանում մետրոյի սակագնի բարձրացման թեմային նվիրված մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: «Մենք չունենք էլեկտրատրանսպորտի զարգացման ռազմավարություն, ուստի ունենք այն, ինչ ունենք, և սակագների բարձրացման խնդիրը կրկին կարող է ծագել»,- ընդգծել է նա: Նրա խոսքով, վերջին վեց տարվա ընթացքում տրոլեյբուսից օգտվող մարդկանց թիվը 5,1 միլիոնից նվազել է մինչև 4,3 միլիոն, ընդ որում` աճել է մետրոյից օգտվողների թիվը` 16,6 մլն-ից հասնելով 18,9 մլն-ի, «սակայն դա այնպիսի չնչին ցուցանիշ է, որը ոչ մի հեռանկարներ չունի»: Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ երևանյան մետրոյի ուղետոմսի գնի բարձրացմանը զուգընթաց ստորերկրյա տրանսպորտից օգտվող մարդկանց թիվը կարող է կրճտվել 10-20%-ով: Արմեն Պողոսյանի կարծիքով, գների բարձրացումն ինչ-որ առումով արդարացված կլիներ, եթե երկրի մետրոպոլիտենը մոդեռնիզացվեր և նոր կայարաններ կառուցվեին: Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահն ասել է, որ այսօր միկրոավտոբուսներին բաժին է ընկնում հանրապետության ողջ հասարակական տրանսպորտի 90%-ը, իհարկե, մինչև 75% նվազելու միտում կա, և դա «չարիք է, որից մենք երկար տարիներ չենք կարողանում ազատվել», այնուամենայնիվ, մնացած տրանսպորտային միջոցները չնչին բաժին ունեն: Հարկ է նշել, որ մետրոյի սակագնի թանկացումը կհանգեցնի նրան, որ ուղևորները կսկսեն օգտվել միկրոավտոբուսներից, և դա էլ ավելի կվատթարացնի քաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության խնդիրը, ինչից այդքան խուսափում է քաղաքապետը: Հունիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որը հուլիսի 1-ից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ` ներկայումս գործող 50-ի փոխարեն: Ինչպես ասաց քաղաքապետը, այսօր գործող մետրոյի սակագինը թույլ չի տալիս հոգալ ստորգետնյա տրանսպորտային միջոցի ծախսերը: Քաղաքապետը հավաստիացրեց նաև, որ քաղաքապետարանը հետևողական կլինի, որպեսզի այլ տրանսպորտային միջոցների սակագները չփոխվեն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |