Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Կիևում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինյան թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը մանրամասն պատմել է Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների մասին և պատասխանել Ուկրաինայի հայերի հարցերին, որոնք վերաբերում էին սփյուռքահայերի կյանքի տարբեր ոլորտներին: Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կիև է ժամանել ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում, հաղորդում է Analitika.at.ua-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---