Հայաստանն ու Ուկրաինան կհամագործակցեն բժշկության ոլորտում

Հայաստանն ու Ուկրաինան կհամագործակցեն բժշկության ոլորտում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի և Հայաստանի առողջապահության նախարարությունները բժշկության ոլորտում 2011-2013թթ. համագործակցության ծրագիր են ստորագրել: Ծրագիրը ստորագրվել է Հայաստանի և Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի ներկայությամբ` ՀՀ նախագահի` Կիև կատարած այցի շրջանակներում:

Կողմերը ստորագրել են նաև օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին արձանագրություն, կառավարական կապերի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին արձանագրություն, տնտեսական համագործակցության հարցերի ուկրաինա-հայկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրություն, հաղորդում է GIGA Mir-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---