Իրանն առաջին անգամ մասնակցում է ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նիստին

Իրանն առաջին անգամ մասնակցում է ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նիստին

PanARMENIAN.Net - Իրանն առաջին անգամ մասնակցում է ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի միջերկրածովյան և մերձավորարևելյան հատուկ խմբի նիստին, որը բացվել է նախօրեին իտալական Լա-Մադդալենա քաղաքում: Ինչպես հաղորդում է Tehran Times-ը, Իրանը նիստում ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Ալի Ահանին, որը ելույթ կունենա նիստի շրջանակում:

Ահանին մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա նիստի մասնակիցների հետ: IRNA-ի տեղեկատվության համաձայն, նիստին մասնակցում են 25 երկրների ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն իրավիճակը միջերկրածովյան, մերձավորարևելյան տարածաշրջաններում և Պարսից ծոցի երկրներում, իշխանափոխությունը որոշ արաբական երկրներում, Իրանի դերը տարածաշրջանում, իրադրությունն Իրաքում, ինչպես նաև Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող օպերացիաները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---