Հայ լեզվաբանը ՀՀ կրթության և գիտության նախարարին մեղադրում է ստի մեջ

PanARMENIAN.Net - 2011-2012 ուսումնական տարում Հայաստանում անհրաժեշտ է արգելել 7-9-րդ դասարանների աշակերտների համար հայոց լեզվի նոր դասագրքերի ներմուծումը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով, այդ գրքերն անորակ են և պատշաճ կերպով երեխաներին չեն ուսուցանում հայոց լեզուն:

«Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարություններն այն մասին, որ 7-9-րդ դասարանների դպրոցականների համար ընտրվել են լավագույն դասագրքերը, չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ նման դասագրքերով հայոց լեզվի դասավանդումը հետընթաց կապրի: «Գրքերում ներառված են այնպիսի բառեր, որոնք ոչ միայն անհասկանալի են 7-րդ դասարանցիների համար, այլև պետքական չեն»,- ասել է Գյուրջինյանը: Բացի դրանից, նա նկատել է, որ լեզուն ուսուցանելու փոխարեն հայոց լեզվի ուսուցիչներն աշակերտներին հանձնարարում են անգիր սովորել բանաստեղծություններ: Հայ փորձագետը նշել է նաև, որ հայոց լեզվի դասագրքերը 10-11-րդ դասարանների համար նույնպես «գրավիչ չեն»:

«Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր Համլետ Միքայելյանն իր հերթին նշել է, որ դպրոցներում խնդիրներ կան նաև կապված մաթեմատիկայի դասավանդման հետ: Նրա խոսքով, այն դասագրքերը, որոնք ընտրվել են այդ առարկայի համար, այն հասանելի չեն դարձնում աշակերտների համար: Բացի դրանից, նա նկատել է, որ սխալ կլինի այս առարկան դասավանդել արտասահմանյան գրքերի միջոցով, քանի որ դրանք չեն համապատասխանում Հայաստանի կրթական ծրագրին: Միքայելյանի կարծիքով, հայ մասնագետները պետք է իրենք մաթեմատիկայի դասագրքեր մշակեն դպրոցականների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---