Վատիկանը կհրապարակի գաղտնի փաստաթղթեր Հայոց ցեղասպանության մասին 6 հուլիսի 2011 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը փաստաթղթերով և տեղեկավությամբ հարուստ գիրք է հրապարակում Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Agenzia Giornalistica Italia-ն, գրքում տեղ են գտնելու փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվից: Մոնսենյեր արխիվի պատասխանատու Սերջիո Պագանոն այս տարվա փետրվարին Հռոմում «Lux in Arcane» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է. «Կարդալով այդ փաստաթղթերը` ինձ համար ամոթալի էր, որ մարդ եմ, որովհետև դրանք ստիպում են ինձ տեսնել միայն մութ գործեր»: Պագանոն ասել է, որ ընթերցել է փաստաթղթեր կտտանքների մասին, որոնց ենթարկվել են հայերը Ցեղասպանության ժամանակ, և ցավ ու սարսափ ապրել: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատուն հայտարարել է, որ 2-3 տարի անց այդ շրջանի փաստաթղթերը ենթակա կլինեն հրապարակման: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |