Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը

PanARMENIAN.Net - Գերագույն ռադան հունվարի 27-ը սահմանել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի օր:

Խորհրդարանը հանձնարարել է կառավարությանը ստեղծել Բաբիյ Յարի ողբերգության 70-ամյակի հիշատակման միջոցառումների անցկացման հանձնաժողով:

Բացի դրանից, Ռադան հանձնարարել է կառավարությանը «Բաբիյ Յար» ազգային-մշակութային արգելոցին հանձնել նոր շենք, որտեղ պետք է ստեղծվի արգելոցի տնօրինություն և թեմատիկ ցուցահանդես:

Խորհրդարանը հանձնարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը ստեղծել «Բաբիյ Յար» արգելոցի առանձին կայք:

Մարտին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պայմանավորվել են ակտիվացնել Հոլոքոսթի ուսումնասիրման աշխատանքները և նշել են Բաբիյ Յարում մահացածների հիշատակի հարգելու կարևորությունը:

Ուկրաինայում Հայոց ցեղասպանությունը դեռ ընդունված չէ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն Ուկրաինայում սկսվել է 2005-ի մարտի 19-ին, երբ Գերագուն ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի օր, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---