Հայ հեղինակի վեպը “ForeWord Reviews” ամսագիրը ճանաչել է լավագույնը

PanARMENIAN.Net - “ForeWord Reviews” ամերիկյան ամսագիրը հայտարարել է 2010թ. «Տարվա գիրք» մրցանակաբաշխության հաղթողներին, ովքեր մեծարվել են Նյու Օրլինսի ամերիկյան գրադարանային միության գիտաժողովի ժամանակ:

«Գեղարվեստական գրականության» անվանակարգում չորս լավագույն վեպերի շարքում հայտնվել է ամերիկաբնակ գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին» գիրքը:

«Ճանապարհորդություն դեպի Կուսաստան»-ն, ըստ ամսագրի, ինչ-որ առումով հիշեցնում է Ջեյմս Ջոյսի, Թոմաս Փինչոնի, Ումբերտո Էկոյի և այլոց վիպական նմանակումները: Իր ոճով, նորարարական լեզվով, համապատկերային և բնաբանային հսկայական ծավալով, այս գիրքն արարման մեջ գտնվող գրական հեղափոխության բացառիկ օրինակ է:

Արմեն Մելիքյանը գիտական ճառ է պաշտպանել Վաշինգթոնի ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում, սակայն թողել է քաղաքականությունը և սկսել է զբաղվել գրականությամբ: «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին»-ը նրա առաջին գիրքն է:

“ForeWord Reviews” ամսագիրը լույս է տեսնում տարեկան վեց անգամ և ամփոփում է անկախ հեղինակների կողմից հրատարակված գրքերը: Ամսագիրն ունի 20.000 ընթերցող:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---