Երևանի փողոցներից մեկում սնդիկ են վնասազերծում

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված է սնդիկի նման անհայտ նյութ:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ԱԻ նախարարությունից, դեպքի վայր մեկնած Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, հաստատել են, որ ճանապարհին թափված է սնդիկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը փակել է ճանապարհի նշված հատվածը:

Այս պահին դեպքի վայրում են համապատասխան ծառայությունների մասնագետներ, որոնք իրականացնում են սնդիկի վնասազերծման (դեմերկուրիզացիայի) աշխատանքներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---