Նիդերլանդներում հայազգի երեխաների կրթությունը միասնական ծրագրով են մատուցելու

Նիդերլանդներում հայազգի երեխաների կրթությունը միասնական ծրագրով են մատուցելու

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Կրթական հարթակը հիմնվել է Ալմելոյի, Նայմխենի և Ասենի կիրակնօրյա դպրոցների նախաձեռնությամբ` հայազգի երեխաների կրթությունն ավելի բարձր որակով կազմակերպելու և միասնական ծրագրով իրականացնելու նպատակով:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ԱԳՆ մամլո ծառայությունից, դեսպան Աղաջանյանը ողջունեց հոլանդահայ դպրոցների միջև միասնական հարթակի հիմնումը, որը կօգնի փորձի փոխանակման, կրթական ծրագրերի համադրման ու բարելավման միջոցով առավել որակյալ կրթություն ապահովելու հայազգի աշակերտների համար: Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ հայի ինքնությունը ձևավորելու գործում կրթությունը մշտապես իր անուրանալի դերն է ունեցել, իսկ օտար ափերում`դարձել ինքնության պահպանման ամենահզոր միջոցը:

Դեսպան Աղաջանյանը հույս հայտնեց, որ Հոլանդիայի մյուս համայնքներում ձևավորվող դպրոցները ևս մոտ ապագայում կմիավորվեն «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» ներքո:

Միջոցառմանը գեղարվեստական համարներով հանդես եկան Ալմելոյի, Նայմխենի և Ասենի դպրոցների սաները և նորաստեղծ «Զարթոնք» պարային համույթը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---