Ռուսաստանի ԱԳ նախարարը նպատակահարմար չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարը նպատակահարմար չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նպատակահարմար չի համարում ղարաբաղյան հիմնապնդրի կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը և դրա մեջ նոր անդամների, մասնավորապես` Թուրքիայի կամ Իրանի ներգրավումը: Այդ մասին նա հայտնել է Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Չեմ կարծում, որ միջնորդության ձևաչափի փոփոխության մասին խոսակցությունները, հատկապես ներկայիս որոշիչ փուլում, արդյունավետ կլինեն: Դրանք միայն պատրանք են ստեղծում, որ ձևաչափը փոխելու դեպքում բովանդակությունը նույն վայրկյանին ինքնաբերաբար կշտկվի»,- նշել է նա: Լավրովի խոսքով, որպես կանոն, միջնորդության ձևաչափը մշտապես մոդիֆիկացնելու գաղափարները շեղում են ուշադրությունը բուն խնդրից: Նա ավելացրել է, որ դա վերաբերում է նաև մյուս իրադրություններին. այդպես, օրինակ, մտքեր կան մերձդնեստրյան հակամարտության կարգավորման ձևաչափը փոխելու վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ այդ ամենը խորամանկություն է: Կարևորը կողմերի` որպես միջնորդ ճանաչած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քաղաքական կամքն է: Եվ դրանից է պետք ելնել»,- նկատել է Լավրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---