ԵԱՀԿ-ը չի պատրաստվում հրաժարվել ղարաբաղյան կարգավորումից

ԵԱՀԿ-ը չի պատրաստվում հրաժարվել ղարաբաղյան կարգավորումից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ը կշարունակի երկարաձգված հակամարտությունների` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ իր աշխատանքը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ԵԱՀԿ 53 երկրներից և չորս գործընկեր պետություններից 300 խորհրդարանականների առջև, որոնք Բելգրադում են հավաքվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

«ԵԱՀԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ վստահության կառուցման, լարվածության նվազման ուղղությամբ և կնպաստի դրական արդյունքների ձեռքբերմանը»,- ասել է նա:

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ կողմերի միջև մնացող տարաձայնությունները չպետք է խանգարեն հիմնարար սկզբունքների ընդունմանն ու անցմանը հաշտության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած Կազանում կողմերն ամփոփիչ համաձայնության չհասան «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, որոշակի առաջընթաց է գրանցվել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---