Ադրբեջանում հիստերիայի նոր պատճառ կա, այս անգամ «սխալվել է» CNN-ը

Ադրբեջանում հիստերիայի նոր պատճառ կա, այս անգամ «սխալվել է» CNN-ը

PanARMENIAN.Net - CNN հեռուստաընկերությունը, որը առաջատար դիրքեր է զբաղեցնում միջազգային լրատվական ալիքների շարքում, «կոպիտ սխալ է թույլ տվել` կապված Ադրբեջանի հետ», գրում է Day.az-ը:

Մասնավորապես, խոսքը գնում է «Օգոստոսյան 5 օր» ֆիլմի մասին, որը պատմում է ամերիկյան լրագրողների աշխատանքի մասին 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ, որում պարբերաբար կադրեր են ցուցադրվում CNN տեսանյութերից: «Դրանցում որպես տեղեկատվական դրվաք ցուցադրվում է Հարավային Կովկասի քարտեզը, որտեղ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ներկայացված է որպես Հայաստանի մաս», գրում է գործակալությունը` վկայակոչելով ընթերցողներից մեկի նամակը:

Նման մի հիստերիա տեղ էր գտել ընթացիկ տարվա ապրիլին, երբ ռուսական 200stran.ru կայքը, որի աշխատակազմի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, նույնպիսի «սխալ» էր թույլ տվել: Այդ կայքում տեղակայված աշխարհի քարտեզին, որը քարտեզագրական ռեսուրս է, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը նույնպես նշված չէր Ադրբեջանի կազմում:

Նախիջևանի տարածքը հնագույն հայկական թագավորության մասն է կազմել դեռևս մ.թ.ա VI դարում: «Նախիջևան» բառը հայերեն նշանակում է «առաջին իջևան»: Ավանդության համաձայն, քաղաքը Նոյն է կառուցել տապանից դուրս գալուց հետո: 1921 թ. մարտի 16-ին ԽՍՀՄ-ը և Թուրքիան պայմանագիր են կնքում, որի համաձայն Նախիջևանի շրջանն «ինքնավար տարածքի կարգավիճակով մտնում է Ադրբեջանական ԽՍՀ մեջ»: Միջազգային իրավունքի նորմերի տեսակետից դա, իհարկե, բացահայտ կամայականություն էր. երկու պետություններ երրորդ պետության տարածքը առանց վերջինիս համաձայնության փոխանցեցին չորրորդ պետությանը: Պայմանագրին իրավաբանորեն ընդունելի տեսք հաղորդելու համար այն նույն թվականին թարմացվեց Կարսում (Կարսի պայմանագիր):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---