The Washington Post. Ղարաբաղը ձգտում է անկախության, բայց չի աղաչում ճանաչել այն

The Washington Post. Ղարաբաղը ձգտում է անկախության, բայց չի աղաչում ճանաչել այն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը հպարտ է Ադրբեջանի հանդեպ տարած հաղթանակով և վստահ դիմակայում է Բաքվի նոր ու շարունակվող սպառնալիքներին: Այդ մասին «Առաջին հետխորհրդային պատերազմը Ղարաբաղում» հոդվածում գրում է The Washington Post-ը: Հոդվածի հեղինակը մանրամասն պատմում է հակամարտության սկզբնավորման մասին, ներկայացնում դրա հետագա զարգացումը: «1988 թվականին Ղարաբաղի առաջնորդները հայտարարեցին Հայաստանին միանալու ցանկության մասին: Մոսկվան այդպես էլ չարձագանքեց դրան, իսկ Ադրբեջանում էթնիկ հայերի ջարդեր նախաձեռնվեցին: Խորհրդային բանակն ուժեր ուղղեց տարածաշրջան, Ադրբեջանն ավելի քան 5000 հայ արտաքսեց»,- գրում է թերթը:

Թերթը նշում է, որ այսօր Ղարաբաղն իր սահմանափակ հնարավորություններով բարձր է գնահատում միջազգային ճանաչումը, սակայն ղարաբաղցիները չեն աղաչում ճանաչել իրենց անկախությունը: «Ղարաբաղցիները հակված չեն զիջումների գնալ հանուն խաղաղության, տարածքների կամ որևէ այլ բանի»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---