Արցախի թեմը պատասխանել է Գանձասարի պարսպի երեսպատման բողոքին 8 հուլիսի 2011 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Գանձասարի վանքի պարսպի երեսպատման աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին սոցիալական ցանցերում և մամուլում ծայր առած քննարկումների ու մտահոգությունների առիթով Արցախի թեմը հայտարարում է, որ հուլիսի 8-ին խնդրո առարկայի շուրջ վերսկսվել են հավելյալ խորհրդակցություններ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և Արցախի Հանրապետության իշխանությունների ու ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության միջև: Համակողմանի քննարկումների արդյունքների և ընդունված որոշման մասին կհաղորդվի հաջորդիվ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net ը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը, դեռ ս.թ. մարտ ամսին վարչությանը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ առաջարկվում էր այդ գաղափարը և միջոցներ տրամադրողի` ռուսաստանաբնակ մեծահարուստ Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով վարչությունը նման թույլտվություն չի տվել, որովհետև «պարսպապատումը թույլատրման ենթակա չէ, քանի որ այն վնասում է պատմական միջավայրը»: Սարգսյանի խոսքերով վարչությունը զբաղվում է այդ հարցի կարգավորմամբ, որովհետև երեսպատումն անօրինական է արվում և նույնիսկ կարող է խոչնդոտ հանդիսանալ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար:Գանձասարի վանական համալիրը շրջափակող պարսպապատերի երեսպատման մասին աղմուկը սկսել է Facebook սոցիալական ցանցում այդ գործընթացը փաստող նկարների տեղադրումից հետո և տարածվել է բլոգերների շրջանակներում: Այն արվեստասերների շրջանակներում արժանացել է բազմաթիվ դժգոհությունների և բացասական կարծիքների: Facebook-ում կա նաև հարցում, որտեղ երկու օրերի ընթացքում 1090 մարդ դեմ է արտահայտվել պարսպի երեսպատմանը, իսկ 11 մարդ` կողմ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |