Հայաստանում կիրականացվի «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագիրը

PanARMENIAN.Net - «Երևանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երևան) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 8-19-ը իրականացնում է «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է միավորել եվրոպական տարբեր երկրների և հայ երիտասարդներին, ծանոթացնել հայկական մշակույթի բազմադարյա պատմությանը, խթանել միջմշակութային երկխոսությունը և համագործակցությունը, աջակցել տարբեր մշակութային ծրագրերի զարգացմանը և այս միջոցով նպաստել եվրոպական ինտեգրմանը:

Ծրագրի թիրախ խումբը Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդներն են: Ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել 15 եվրոպական երկրների 20 երիտասարդներ։ «Ամառային համալսարան» ծրագիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, և իրականացվում է եվրոպական մոտ 40 երկրում: Այն նպատակ ունի բարձրացնելու եվրոպական երկրների երիտասարդության իրազեկվածությունն այլ երկրների մշակույթների, ազգային առանձնահատկությունների, ոչ ֆորմալ կրթության, կամավորության, միջազգային համագործակցության վերաբերյալ:

Հայաստանում իրականացվող ամառային համալսարանի թեման է՝ «Միջմշակութային երկխոսությունը և եվրոպական ինտեգրացիան»: Միջոցառման ընթացքում լինելու են տարբեր քննարկումներ, ներկայացումներ, համաժողովներ և ոչ ֆորմալ կրթական միջոցառումներ: Նախատեսվում են ուղևորություններ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---