«Արաքս». Սպահանի հայոց թեմը տեղյակ էր քաղաքի հայկական մանրանկարների աճուրդի մասին

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Սպահանի հայոց թեմի թեմական խորհուրդը ուշացումով հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ ասվում է, թեմը տեղյակ է Անգլիայում աճուրդի դրված Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչության էջերի մասին, հաղորդում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը:

Թերթը, մասնավորապես, նշում է. «Առ այդ` հարցը խորհրդապահական ձևով հետապնդում էինք` հանցագործին ի հայտ բերելու, գործընթացը չվնասելու նպատակով, և ներկա փուլում ստուգվում են հանգամանքները` ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով»։

Նրանք նաև դիմում են հայերին, որպեսզի անհիմն մեկնաբանություններից խուսափեն և վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները առաջնորդ սրբազան հոր գլխավորությամբ նախանձախնդիր են և այս հարցը հետապնդելու են մինչև բարվոք լուծում։

Ըստ թերթի, հաղորդագրության ոճը ենթադրել է տալիս, որ մինչ այժմ հարցի մասին չի տեղեկացվել ոստիկանությանը, և թվում է, որ թեմական խորհուրդը իր սեփական միջոցներով է փորձում հարցը փակել:

«Ավելացնենք նաև, որ վերոնշյալ հաղորդագրության հեղինակները աշխատել են հանցագործին «խորհրդապահական ձևով» հետապնդելու անհիմն բացատրությամբ արդարացնել իրենց` Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի երկար և անհասկանալի լռությունը և, ինչու չէ, նաև մեղսակցությունն այս գործում», - գրում է թերթը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---