Հայ նկարչուհին մասնակցում է Ուկրաինայի էթնոսների «Vivat, Ուկրաինա» կերպարվեստի ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Ուկրաինայի Գրականության ազգային թանգարանում բացվել է Ուկրաինայի էթնոսների «Vivat, Ուկրաինա» կերպարվեստի ցուցահանդեսը: Համաուկրաինական ցուցահանդեսը կոչված է նպաստելու Ուկրաինայի էթնոսների արվեստի տարածմանը, երկրում մշակութային բազմազանության ճանաչմանը, տարբեր մշակույթների տեր մարդկանց փոխհարաբերությունների ամրապնդմանը: Ցուցահանդեսը տևելու է մինչև հուլիսի 18-ը, հաղորդում է Analitika.at.ua: Ցուցահանդեսին մասնակցում են երիտասարդ նկարիչներ Սուլեյման Էրեջեպովը, Զարեմա Ամետ-Ուստան, Աստղիկ Մանուկյանը և այլք:

Անկախ աղբյուրների համաձայն Ուկրաինայում բնակվում է 450 հազարանոց հայկական սփյուռք, որտեղից սերել են Հովհաննես Այվազովսկին և Սերգեյ Փարաջանովը, իսկ մեր ժամանակակից անվանի մարդիկ են կինոռեժիսոր Ռոման Բալայանը, մենակատարուհի Սուսաննա Չախոյանը, նկարիչ Բորիս Եղիազարյանը և այլք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---